
Սեպտեմբերի 2-ից Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում Եվրո-2021-ի ընտրական փուլի Իռլանդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերից առաջ:
«Փյունիկից» Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական են հրավիրվել դարպասապահ Սևակ Ասլանյանը և կիսապաշտպան Արթուր Նադիրյանը:
Նշենք, որ Իռլանդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերը կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 6-ին և 9-ին: