
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը կմրցի համապատասխանաբար Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ։
Դրա հետ կապված հավաքականը սեպտեմբերի 2-ից 8-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի հավաքական են հրավիրվել կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, Էրիկ Վարդանյանը և հարձակվող Արթուր Միրանյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում։