
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ:
Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:
Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:
Օզբիլիզի ֆոտոշարքը «Փյունիկի» մարզահագուստով և հարցազրույցը կայքում կլինի ֆուտբոլիստի Հայաստան ժամանելուն պես:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի: