0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դմիտրի Սիչյովը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 35-ամյա ռուս հարձակվող Դմիտրի Սիչյովի հետ:

Սիչյովը «Փյունիկին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Ռուս հարձակվողը նախկինում հանդես է եկել Տամբովի «Սպարտակում», Մոսկվայի «Սպարտակում», Մարսելի «Օլիմպիկում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», Մինսկի «Դինամոյում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Կոկշետաուի «Օկժետպեսում» և Մոսկվայի «Կազանկայում»:

Ռուսաստանի հավաքականի կազմում Սիչյովն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Սիչյովը Ռուսաստանի հավաքականի կազմում 2008թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Փյունիկում» Սիչյովը հանդես կգա 19 համարի ներքո:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Դմիտրի Սիչյովին:

Վերջին նորություններ