
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 26-ամյա ռուանդացի կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ:
Նիրիսարիկեն հանդես է եկել Իսոնգա (Ռուանդա), Անտվերպեն, Սենտ-Տրյույդեն և Տյուբիզ (երեքն էլ բելգիական) ակումբներում: Ռուանդայի հավաքականում Նիրիսարիկեն խաղում է 2012թ.-ից և անցկացրել է 16 խաղ:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին: