
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին:
«Փյունիկից» Հայաստանի հավաքական են հրավիրվել կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանը, Արաս Օզբիլիզը, Էրիկ Վարդանյանը և հարձակվող Արթուր Միրանյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում։