
«Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվեց սեպտեմբեր ամսվա «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն գոլ» քվեարկությունը:
Toto Gaming-ի հետ համատեղ անցկացվող քվեարկության արդյունքում սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հարձակվող Արթուր Միրանյանը (74%):
Միրանյանը հաղթեց նաև «լավագույն գոլ» անվանակարգում: Քվեարկությանը մասնակցած օգտատերերի 68%-ը քվեարկել է «Նոայի» դարպասն ուղարկած նրա գոլի օգտին: