0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Էրիկ Վարդանյանը երկարաձգեց պայմանագիրը

21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ:

Էրիկ Վարդանյանը «Փյունիկում» է 2014 թվականից: «Փյունիկի» կազմում Վարդանյանն անցկացրել է 68 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ.

Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ.

Վարդանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Armenian Soccer» կայքի անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

2018/19 մրցաշրջանի արդյունքներով Վարդանյանը «Instat»-ի և «Sportal.am»-ի վարկածներով ճանաչվել է նաև առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպան:

 

Վերջին նորություններ