
«Փյունիկ» ՖԱ-ն Toto Gaming-ի հետ համատեղ ամեն ամիս անցկացնում է քվեարկություններ, որը կօգնի պարզել «Փյունիկի» ամսվա լավագույն ֆուտբոլիստին և գոլը: Քվեարկությունը կտևի 3 օր (մինչև նոյեմբերի 7, 10:30): Քվեարկությանը կարող եք մասնակցել մեր կայքում:
Հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Ուգոչուկվու Իվուն, Սերոբ Գրիգորյանը և Սալոմոն Նիրիսարիկեն:
Լավագույն գոլ անվանակարգին հավակնում են Արթուր Միրանյանի գոլը «Լոռիի» դարպասը, Արտակ Եդիգարյանի գոլը «Ուրարտուի» դարպասը և Անտոնիո Ստանկովի գոլն «Արարատի» դարպասը: