0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի նախավերջին և վերջին տուրերի հանդիպումները՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունաստանի, իսկ այնուհետև հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին։ 

Հավաքականը նոյեմբերի 11-ից 16-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։

«Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել պաշտպան Արմեն Մանուչարյանը և կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանը, Արտյոմ Սիմոնյանը և Էրիկ Վարդանյանը։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ