
28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացավ «Փյունիկից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» է 2018/19 մրցաշրջանից: «Փյունիկի» կազմում ռուս ֆուտբոլիստն անցկացրել է 53 խաղ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Մաքսիմ Ժեստոկովին, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում: