
Կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»: Գալիմովը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ»:
Գալիմովը 2019թ. ամռանն էր միացել «Փյունիկին» և մասնակցել է 6 հանդիպման:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն և հաջողություն է մաղթում Ալեքսանդր Գալիմովին: