0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ». «Փյունիկը» 5 ներկայացուցիչ ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Լավագույններին ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: 2019թ. «Փյունիկում» հանդես եկած ֆուտբոլիստներից «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգին հավակնում են Ռումյան Հովսեփյանը (ներկայիս ակումբը՝ «Արդա»), Էրիկ Վարդանյանը (ներկայիս ակումբը՝ «Սոչի»), Կառլեն Մկրտչյանը և Արթուր Միրանյանը: 

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ընդգրկված է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, ում գլխավորությամբ թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում, իսկ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկությունում հասավ երրորդ փուլ:

Վերջին նորություններ