
Փետրվարի 4-ից 7-ը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում:
«Փյունիկից» հավաքին մասնակցելու հրավերներ են ստացել Էդգար Հայրապետյանը, Արմեն Ֆրանգուլյանը, Նորայր Ղազարյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Վրեժ Չիլոյանը: