
«Փյունիկի» ֆուտբոլիստներ Արմեն Մանուչարյանը (պաշտպան), Կառլեն Մկրտչյանը (կիսապաշտպան) և Ալիկ Առաքելյանը (կիսապաշտպան) հրավիրվել են Հայաստանի հավաքական, մասնակցելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերին։
Խաղերը կկայանան համապատասխանաբար մարտի 23-ին և 26-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է J խմբում, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն են Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները։