
«Փյունիկի» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Հարություն Մելքոնյանը (դարպասապահ), Պերճ Պողիկյանը (պաշտպան) և Գրենիկ Պետրոսյանը (հարձակվող) հրավիրվել են Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական, մասնակցելու ուսումնամարզական հավաքի և 2 ընկերական հանդիպման։
Հավաքը կկայանա մարտի 18-20-ը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, իսկ ընկերական խաղերը մարտի 21-25-ը, Լատվիայում: 2 ընկերական խաղերում էլ մեր հավաքականի մրցակիցը Լատվիայի մինչև 19 տարեկանների հավաքականը կլինի։
Հիշեցնենք, որ 3 ֆուտբոլիստ էլ «Փյունիկից» հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական։