
«Փյունիկ» ՖԱ-ն և չինական «Շանհայ Լինկման» ՖԱ-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել։
Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության լայն շրջանակներ։
- Կոմերցիոն համագործակցություն։
- Կադրերի փոխանակում։
- Մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։
«Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար։
Բաժանորդագրվեք նաև մեր ինստագրամին։