
Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։
«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում։