
Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանը: 18-րդ տուրում ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում ժամը 18:15-ին կկայանա «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Կապված երկրում տիրող արտակարգ դրության հետ խաղին կարող են հավատարմագրվել առավելագույնը 10 լրագրող (ներառյալ լուսանկարիչները):
Հավատարմագրում ստացող լրագրողներին խնդրում ենք խաղին ներկայանալ դիմակներով և ձեռնորեցներով և տրիբունայում պահպանել սոցիալական հեռավորությունը:
Խառը գոտում հնարավոր հարցազրույցների և մամուլի ասուլիսների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: