24-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացավ «Փյունիկից»։ Լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։
Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկում» հանդես գալու ժամանակահատվածում Միրանյանը նորամուտը նշեց նաև Հայաստանի Ազգային հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արթուր Միրանյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։