0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Միրանյան. «Շնորհակալ եմ բոլորին»

Արթուր Միրանյանը հրաժեշտի խոսքով է հանդես եկել, ուղղված «Փյունիկի» երկրպագուներին, ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ղեկավարությանը։

««Փյունիկի» երկրպագուներ, աշխատակիցներ, ֆուտբոլիստներ և ղեկավար կազմ՝

2018 թվականին ես վերադարձա «Փյունիկ» և շարունակեցի զբաղվել այն գործով, որն ամենից շատն եմ սիրում։ Այս ամբողջ ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ սիրելի ակումբին և հայկական ֆուտբոլին։

Եղան վերելքներ և վայրէջքներ, բայց մենք շարունակեցինք հավատալ մեկմեկու, ինչպես սովորաբար լինում է ցանկացած ընտանիքում։ «Փյունիկ» վերադառնալուց հետո ես ինձ զգում էի հենց ընտանիքում, քանի որ այս թիմը գիտի միասնական լինել։

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Փյունիկը» կվերադառնա իր համար հարազատ տեղեր մրցաշարային աղյուսակում։ Այս թիմն ունակ է ավելիին նույնիսկ առանց ինձ։

Եկել է պահը, երբ մեր ճանապարհները պետք է բաժանվեն։ Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին մեր կողքին լինելու համար, թե՛ հաղթանակների և թե՛ պարտությունների ժամանակ։ Շնորհակալ եմ ակումբի աշխատակիցներին ջերմ ընդունելության և կատարած աշխատանքի համար։

Շնորհակալ եմ թիմակիցներիս, որոնց հետ անմոռանալի ժամանակահատված եմ անցկացրել Փյունիկում։

Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը և բոլոր մարզիչներին, որոնց հետ հասցրել եմ աշխատել։ Շնորհակալություն ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և ինձ հավատալու համար։ Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»։

Երևանը նռնագույն է»։ 

 

 

Հետևեք մեզ նաև ինստագրամում։

Վերջին նորություններ