
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի մինչև 18 տարեկանների կիսաեզրափակիչ առաջին խաղում «Փյունիկի» 2001թ. թիմը սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիայի» իր հասակակիցներին: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով: Ընդ որում, մինչև ընդմիջումը մեր տղաները հաղթում էին 3-0 հաշվով:
Մեր թիմի կազմում խփած գոլերով աչքի են ընկել Արթուր Մարտիրոսյանը (6'), Նարեկ Հովհաննիսյանը (7') և Արսեն Գյուլամբարյանը (13'):
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 26-ին: