0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ. Ուգոչուկվու Իվու

Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ «Փյունիկից»: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը:

Ուգոչուկվու Իվուն հանդիսանում է «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»:

Մեր թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ուգոչուկվու Իվուին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Վերջին նորություններ