0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները 7 օր անցկացրին Լեգանեսում

Փյունիկի 7 պատանի ֆուտբոլիստներ ուղևորվեցին Իսպանիա՝ փորձ հավաքելու «Լեգանես» թիմի ակադեմիայում, որտեղ մեր տղաները անցկացրին մեկ շաբաթ։ Բացի մարզումներից մեր պատանի ֆուտբոլիստները ներկա գտնվեցին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Ատլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս» խաղին, որը կայացավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Ինչպես նաև նրանք ներկա գտնվեցին Լա Լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին։ Հետևել են նաև Իսպանիայի մանկապատանեկան առաջնության Լեգանես Բ - Ալկալա խաղին։ Մեր երեխաներին այցելեց նաև հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը։ Պատանի ֆուտբոլիստները հանդիպել են նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին։ Նրանք նաև «Լեգանեսի» կողմից հատուկ վկայագրեր են ստացել։

Վերջին նորություններ