0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ուրարտու» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

28 հունիս, 19:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ, 25-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 2). 11.08.2019 «Ուրարտու» - «Փյունիկ» 0-3

Գոլերը՝ Արտակ Եդիգարյան, 78 (0-1), Արթուր Միրանյան, 82 (0-2), Արտյոմ Սիմոնյան, 90+1 (0-3)

2-րդ խաղաշրջան (Տուր 11). 20.10.2019 «Փյունիկ» - «Ուրարտու» 1-2

Գոլերը՝ Խուան Ազոկար, 8 (0-1), Եվգենի Բուդնիկ, 26 (0-2), Արտակ Եդիգարյան, 81 (1-2)

Անցումային խումբ, 7-10-րդ տեղեր (Տուր 21). 09.06.2020 «Փյունիկ» - «Ուրարտու» 1-2

Գոլերը՝ էրիկ Պետրոսյան, 63 (0-1), Աբրահամ Պորտուգալյան, 80 (0-2), Էրիկ Ազիզյան, 89 (1-2)

Նախորդ տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»՝ կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը։

Նշենք, որ առաջնության գարնանային փուլի կայացած 5 խաղերում մեր թիմն ընդամենը 1 հաղթանակ է տարել։

Բարձրագույն խմբի 7-10-րդ տեղերի համար անցումային խմբում «Փյունիկին» մնացել է անցկացնել 2 խաղ։

Հաջորդ տուրում մեր թիմը հյուրընկալվելու է «Ուրարտուին»։

Ընթացիկ առաջնությունում թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերում, «Ուրարտուն» տարել է 2 հաղթանակ, իսկ մեկ խաղում հաջողության է հասել «Փյունիկը»։

Առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա օգոստոսի 11-ին, «Փյունիկը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ։ Այդ խաղում մեր թիմից աչքի ընկան Արտակ Եդիգարյանը, Արթուր Միրանյանը և Արտյոմ Սիմոնյանը։ Դա նաև «Փյունիկի» առաջին խաղն էր ընթացիկ առաջնությունում։

Հոկտեմբերի 20-ին կայացավ թիմերի երկրորդ խաղաշրջանի հանդիպումը, որտեղ «Ուրարտուն» հանդիպման մեծ մասն անցկացնելով 10 հոգով, ի վերջո կարողացավ հյուրնկալվելիս 2-1 հաշվով հաղթանակի հասնել։ «Փյունիկից» հաշիվը կրճատեց Արտակ Եդիգարյանը, սակայն ավելին անել մեր թիմից չհաջողվեց։

Թիմերի միջև վերջին խաղը կայացել է հունիսի 9-ին, անցումային խմբի 7-10-րդ տեղերի համար խաղում։ «Փյունիկը» սեփական հարկի տակ կրկին զիջեց «Ուրարտուին» 1-2 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Էրիկ Ազիզյանն, ով իր անդրանիկ գոլը խփեց «Փյունիկում»։ Ավելորդ չէ նշել, որ «Փյունիկն» այդ խաղում հանդես եկավ ոչ ուժեղ կազմով, քանի որ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ էր դուրս բերել մի քանի երիտասարդ խաղացողների։

Ավելացնենք, որ «Ուրարտու» - «Փյունիկ» խաղը կկայանա հունիսի 28-ին, «Ուրարտու-1» մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։

Հանդիպումը կսպասարկի Արտեմ Գասպարյանը։

Վերջին նորություններ