0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Գրիգորյանի առաջին հարցազրույցը «Փյունիկ» վերադառնալուց հետո

Փյունիկի նորեկ Արթուր Գրիգորյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկ» վերադառնալուց հետո։

«Փյունիկ» վերադարձի մասին

Ուրախ եմ, որ վերադարձա «Փյունիկ»։ Այստեղ անցկացրել եմ 3 մրցաշրջան։ Ամբիցիոզ թիմ է, գլխավոր մարզչի հետ խոսել ենք թիմի նպատակների մասին ու կարծում եմ, որ տեղափոխությունս «Փյունիկ» ճիշտ որոշում էր։

Այն ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել «Փյունիկում», բայց մեկ բան կարծում եմ, նույնն է մնացել` «Փյունիկը» միշտ պայքարում է առաջին տեղի համար։ Դա ամենագլխավոր մոտիվացիան է։

Մարզչական շտաբի հետ աշխատանքի մասին

Դեռ նոր ենք սկսել աշխատել, քանի որ նրանց հետ աշխատելու փորձ չեմ ունեցել։ Ինձ շատ է դուր գալիս նրանց աշխատելաոճը և կարծում եմ, որ միասին կկարողանանք հասնել բարձունքների։

Խաղային դիրքի մասին

Ինձ լավ եմ զգում, թե հենակետային, թե առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում։ Կախված մրցակցից և խաղային մարտավարությունից` մարզիչը կփորձարկի ինձ երկու դիրքերում էլ։

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի մասին

Թիմում ինտենսիվ մարզումներ են։ Լինում է, երբ օրվա ընթացքում երկու մարզում ենք անցկացնում։ Մոտ օրերս ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում։

Վերջին նորություններ