0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ-ն տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում

«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:

  • Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
  • Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
  • Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
  • Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:

«Փյունիկ» ՖԱ-ն լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել մեր խաղերին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Շուտով կհանդիպենք:

Վերջին նորություններ