
«Փյունիկ ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա հայազգի կիսապաշտպն Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը Փյունիկի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան։ Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Գոռ Մալաքյանին։
Գոռ Մալաքյանի հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։