
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկ-2»-ը հյուրընկալվել էր «Գանձասար-Կապան-2»-ին:
Մեր ֆուտբոլիստները կարողացան հաղթել 4-0 հաշվով: Խփած գոլերով աչքի ընկան Ռոբերտ Մինասյանը, Դենիս Դորոժկինը, Հովհաննես Իլանգյոզյանը և Կարեն Մուրադյանը:
«Փյունիկ-2»-ը 26 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Թիմը հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 1-ին՝ հյուրընկալվելով «Լոկոմոտիվին»: