0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» մարզադպրոցում մարզումները դադարեցվել են

Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսօրվա հայտարարված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները։

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների վերսկսման, ինչպես նաև մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

Վերջին նորություններ