0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են

Համաձայն կանոնակարգի, Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։

Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։

Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։

«Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։

Համաձայն կանոնակարգի, «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։

Վերջին նորություններ