0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վլադիսլավ Խապսասը՝ 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածի մասին և ոչ միայն

«Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո «Փյունիկի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը մեկնաբանեց թիմի ներկայիս արդյունքները և խոսեց հետագա պլանների մասին:

- Ինչպե՞ս եք գնահատում «Փյունիկի» ներկայիս դիրքն առաջնությունում:

- Մրցաշրջանի այս հատվածը շատ բարդ էր: Ներկայիս արդյունքն ունի օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներ: Ես հասկանում եմ, որ երկրպագուները մեզանից բոլորովին այլ բան են ակնկալում: Եվ մենք շնորհակալ ենք նրանց, որ աջակցում են մեզ դժվար պահերին: Սա շատ կարևոր է ամբողջ թիմի համար: Ֆուտբոլիստներից բողոքներ չկան, նրանք ամեն խաղում պայքարում են իրենց ուժերի ներածին չափով:

- Գո՞հ եք թիմի գլխավոր մարզչի աշխատանքից:

- Մենք լիովին վստահում ենք Արտակին և միասին «Փյունիկն» ավելի ուժեղ կդարձնենք:

- Ինչպե՞ս եք պատրաստվում ուղղել իրավիճակը:

- Ձմեռային ընդմիջումից առաջ մեզ մնացել է ընդամենը մեկ հանդիպում «Շիրակի»հետ: Ձմռանը մենք ամեն ինչ կանենք մեր կազմն ավելի ուժեղ դարձնելու և ուսումնամարզական հավաքներին լավ աշխատելու համար: Ոչինչ կորած չէ, ամբողջ պայքարը դեռ առջեւում է:

- Դուք նշեցիք նոր խաղացողներով համալրվելու մասին: Պատրաստվու՞մ եք հրաժեշտ տալ «Փյունիկի» ներկայիս խաղացողներից որևէ մեկին:

- Կարծում եմ` 1-2 խաղացողներ կհեռանան թիմից:

- Իսկ պատրաստվու՞մ եք որևէ կերպ փոխել թիմի նպատակները մրցաշրջանի համար:

- Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի բյուջեն զգալիորեն նվազել է, բայց ես գտնում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար ՝ այն է, եվրագավաթների ուղեգիր նվաճել:

- Բյուջեի կրճատումն որևէ կերպ ազդե՞լ է ակումբի կայունության վրա:

- Մենք շատ խնամքով ենք տնօրինում բյուջեն և ժամանակին կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները:

Վերջին նորություններ