
«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ: Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» է 2015/16 մրցաշրջանից։
Գրիգորյանն այս մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 10 խաղի։
25-ամյա ֆուտբոլիստը նաև հանդիսանում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջող մրցելույթներ է մաղթում Սերոբ Գրիգորյանին։
Посмотреть эту публикацию в Instagram