
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։
Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։