
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում Եղիշե Մելիքյանին։
Եղիշե Մելիքյանի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։
Եղիշե Մելիքյանի մարզչական կարիերան՝
2015 «Մետալուրգ - Մ19» Դոնեցկ - Գլխավոր մարզիչ
2015 «Մետալուրգ - Մ21» Դոնեցկ - Գլխավոր մարզիչ
2015/16 «Ստալ - Մ19» Կամենսկ - Գլխավոր մարզիչ
2016 - «Ստալ» Կամենսկ - Գլխավոր մարզչի օգնական
2016/17 - «Ստալ - Մ21» Կամենսկ - Գլխավոր մարզիչ
2017/18 - «Ստալ» Կամենսկ - Գլխավոր մարզիչ
2019/20 - «Լվով» Լվով - Գլխավոր մարզչի օգնական
2019/20 - «Լվով» Լվով - Գլխավոր մարզիչ
2020/21 - «Ալաշկերտ» Երևան - Գլխավոր մարզիչ: