
Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում։
Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Մեր թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։
Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն շուտով։
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» դեմ խաղով։