0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։

«Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանն այսուհետ կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 

Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Կիմ Առաքելյանի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ 

Փոփոխություն է տեղի ունեցել  նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Այսուհետ ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։

Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։

«Փյունիկ» ՖԱ-ն ամենայն բարիք է մաղթում Ռոբերտ Գասպարյանին, Կիմ Առաքելյանին և Գորան Ալեքսիչին նոր պաշտոններում։

Վերջին նորություններ