
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է։
Բացի «Փյունիկից» Հայաստանում նա խաղացել է «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Գանձասար-Կապանում»։ Արտասահմանում Հովհաննիսյանը հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ» ակումբներում։
Արման Հովհաննիսյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Արման Հովհաննիսյանին։