0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արման Հովհաննիսյան․ «Պետք է շտկենք իրավիճակը»

Արման Հովհաննիսյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկ» վերադարձից հետո։

- Արման, բարի վերադարձ «Փյունիկ», կիսվիր խնդրում եմ տպավորություններով։

- Շնորհակալություն։ Ուրախ եմ «Փյունիկ» վերադառանալու կապակցությամբ։ Այս ակումբն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ես արել եմ իմ առաջին ֆուտբոլային քայլերը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ այստեղ և հիմա, կարիերայիս այս փուլում ես կփորձեմ առավելագույնն անել թիմին օգնելու համար։ 

- Արդեն հասցրել ես մասնակցել մարզումների, ընկերական խաղի, ի՞նչ տպավորություն ունես թիմից։

- Շատ մարտունակ թիմ է։ Կարող եմ ասել, որ այն ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» զբաղեցրած դիրքին։ Նման իրավիճակներ շատ ակումբների հետ է եղել։ Մենք պետք է մրցաշրջանի երկրորդ հատվածում ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար։

- Թիմն ունի նոր գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասես Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի մասին։

- Մարզիչ Եղիշե Մելիքյանի մեթոդներին ծանոթ եմ։ Այն ժամանակ, երբ ես խաղում էի Ուկրաինայում, նա նույնպես այնտեղ մարզչական գործունեություն է ծավալել։ Հուսով եմ, այստեղ, նրա գլխավորությամբ կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։ 

- Եվ վերջում ի՞նչ կասես մեր երկրպագուներին։

- Կասեմ, որ շարունակեն հավատալ այս թիմին։ Ոչինչ դեռ կորած չէ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք լավ զգացողություններով հետևեն մեր խաղերին։

Վերջին նորություններ