0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ստեֆեն Ալֆրեդը հեռացավ Փյունիկից

«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը «Փյունիկին» է միացել 2019/20 մրցաշրջանում։

«Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստեֆեն Ալֆրեդին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք։

Վերջին նորություններ