
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։ Տատարկովը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։ Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Միկիտա Տատարկովին։