0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ19 հավաքական

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը փետրվարի 4-ից 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը մարզական հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» հավաքական է հրավիրել դարպասապահներ Սերգեյ Միքայելյանին, Վլադ Չատունցին, կիսապաշտպան Նորայր Ղազարյանին և հարձակվող Վրեժ Չիլոյանին։

 

Վերջին նորություններ