
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 20֊ամյա վենեսուելացի հենակետային կիսապաշտպան Ռոմել Իբառան։ Ֆուտբոլիստը վենեսուելական «Դեպորտիվո Լա Գուայրայից»» «Փյունիկ» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Իբառան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ17 և Մ20 հավաքականներում։ Իբառան ներկայումս հանդիսանում է Վենեսուելայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ֊ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Ռոմել Իբառային։