
22-ամյա պաշտպան Էդմոն Մովսիսյանը հեռացավ «Փյունիկից»։ Մովսիսյանը «Փյունիկի» սան է։ Նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Սևանում։
Մովսիսյանի նոր ակումբը կլինի «Վեսթ-Արմենիան»։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էդմոն Մովսիսյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։