
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկը։
Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից», տրանսֆերային գործարքի արդյունքում։
Իր կարիերայի ընթացքում Բուդնիկը հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Եվգեն Բուդնիկին։