
Ինչպես հայտնի է, մարտի 5-ին, ժամը 14։00-ին Փյունիկը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում կընդունի Երևանի Ալաշկերտին։ Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Այսուհետև մեդիայի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մամուլի ասուլիսներին: Մեդիա ներկայացուցիչների և գլխավոր մարզիչների միջև հեռավորությունը պետք է կազմի նվազագույնը 1․5 մետր։
Հետխաղային flash-հարցազրույցներին մեդիայի այլ ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցել: Դրանց անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է Feedconstruct ընկերությանը, որպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների պաշտոնական հեռարձակողի։
Հավատարմագրում ստացող լրագրողներին խնդրում ենք խաղին ներկայանալ դիմակներով, իսկ տրիբունայում և մամուլի ասուլիսների սրահում պահպանել ֆիզիկական հեռավորություն: