
Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 15-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» հավաքական են հրավիրվել Հունան Գյուրջինյանը (դարպասապահ), Ռաֆայել Հարությունյանը (պաշտպան), Էրիկ Բաբայանը (պաշտպան), Վյաչեսլավ Աֆյանը (կիսապաշտպան) և Արիս Կարապետյանը (Հարձակվող)։
Հավաքի վերջին օրը՝ մարտի 17-ին, Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում կանցկացնի «Ակադեմիա-05» թիմի հետ։