
Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլին, մարտի 22-ից 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ում հանդես եկող Փյունիկի ֆուտբոլիստներ Լևոն Վարդանյանը (Հարձակվող), Գրենիկ Պետրոսյանը (Հարձակվող), Հարություն Մելքոնյանը (Դարպասապահ), Սերգեյ Միքայելյանը (Դարպասապահ) և Կարեն Մուրադյանը (Պաշտպան)։