0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտարարություն

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի որոշումը՝ կապված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում թիմի ելույթների դադարեցման հետ։

Մեր ակումբը մշտապես աջակցում է Հայաստանի մարզերում ֆուտբոլի զարգացմանը։ Լոռու մարզը վերջին տարիներին մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը առաջնության նկատմամբ։ «Լոռիի» գլխավոր և մանկապատանեկան թիմերի խաղերը մշտապես անցել են մեծ հետաքրքրությամբ և լի են եղել էմոցիաներով։ 

Հուսով ենք, որ այս որոշմամբ Լոռու մարզում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասի, իսկ «Լոռի» ՖԱ-ն կշարունակի մարզում մանկապատենական ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքները։ 

Վերջին նորություններ