Տավուշի մարզի Բերդավան գյուղի խաղադաշտում կայացավ ՀՀ ֆուտբոլի 2020-2021թթ. մինչև 14 տ. մանկապատանեկան առաջնության՝ /Մ-14C1/ խմբի վերջին տուրի «Թխաձոր-07» - «Փյունիկ-2-08» խաղը։ Խաղը չեմպիոնական նշանականություն ուներ, քանի որ հաղթելու պարագայում Սևակ Արամյանի գլխավորած թիմը ճանաչվելու էր մրցաշարի հաղթող։
Խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 6-1 հաշվով և «Փյունիկ-2-08» հռչակվեց Հայաստանի չեմպիոն։